Երևանի ավագանու հունիսի 26-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց մայրաքաղաքում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ի փոխարեն սահմանել 50 կմ/ժ։
Քաղաքապետի համապատասխան առաջարկից հետո սոցկայքում օգտատերերը սկսեցին ակտիվորեն քննարկել այն: Այդպիսի քննարկումներից մեկին մասնակցել է նաև Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Լրատվամիջոցները տարածում են մի լուսանկար, որում կարելի է տեսնել քաղաքապետի խոսնակի արձագանքը նախորդ մեկնաբանությանը:
