Սիրիական հակամարտության հարցում հայերը պետք է չեզոք լինեն և չդառնան հակամարտության կողմ, ինչպես տեղեկացնում էPanoram.am-ը, այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ Նախագահն այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով հայտարարություններին, թե սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ պետք է ուղարկվեն։
«Դա կլինի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կլինի մեր երկիրը վտանգի մեջ գցելու ամենամեծ քայլը: Եվ շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մեկ-մեկ ընկնում այդ արկածախնդրության մեջ: Ով ուզում է կռիվ գնալ, այսօր էլ դեռ մեր կռիվը չի ավարտվել, թող գնա սահմանին մեր 18 տարեկան զինվորների կողքին կանգնի: Նույնիսկ Սիրիայում հայերը չեզոք պետք է լինեն: Հայերը չեն կարող կողմ դառնալ»: