Քաղաքական Միջազգային 

Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան ժամանակավոր սահմանափակում է մտցնում Վրաստանի հետ պետական սահմանը հատելու հարցում: Այս մասին հայտնում են հանրապետության սահմանային անվտանգության ծառայությունից. փոխանցում է Լենտան:

Աբխազական կողմը հայտնել է, որ Վրաստանում ընթացող բողոքի ակցիաները կազմակերպվում են նաև Աբխազիայի հետ սահմանային շրջաններում, դրա համար իրենք պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Որոշվել է սահմանափակել Վրաստանից արտասահմանցիների մուտքն Աբխազիա և Աբխազիայի քաղաքացիների դուրս գալը Վրաստան:

Նույն շարքից