Միջազգային Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի մասով քվեարկությունը:

Մասնավորապես Կոժինը պատասխանել է հարցին, թե ինչու է հայկական պատվիրակության անդամներից մեկը դեմ քվեարկել:

Խոսքը վերաբերում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին:

«Մենք իմացել ենք նման քվեարկության պատճառը: Մեր տեղեկություններով, նա ուղղակի շփոթվել է և այլ կոճակ է սեղմել»,-ասել է Կոժինը:

Նույն շարքից