Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպումն Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության մասնակցությամբ տեղի կունենա ապրիլի 17-ին՝ Ժնևում: Այս մասին հղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը:
Տեղեկատվության համաձայն` Շվեյցարիայում այդ միջոցառմանը կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Միջոցառմանը կմասնակցի նաև Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: