Քաղաքական 

Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին փոխանցումը կարող է կազմել 6 մլրդ դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ մի շարք  արեւմտյան երկրներ, հնարավոր է, Ուկրաինային տրամադրեն ֆինանսական օգնության առաջին փոխանցումն արդեն 6 մլրդ դոլարի չափով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նրա խոսքով՝ պաշտոնական Մոսկվան առաջարկում է արեւմտյան գործընկերներին օգնել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա իրականացնել իր պարտավորությունները՝ ներառյալ գազի հաշիվենրը:

 

 

«Դիտարկվել է առաջին դրամական փոխանցման հարցը 6 մլրդ դոլարի չափով. 3 մլրդը հիմնադրամի կողմից, 3 մլրդը՝ արեւմտյան երկրների»,- ասել է Սիլուանովն ՝ընդ որում նշելով, որ նման որոշում ոչ մի տեղ չկա, սակայն մասնագետների մակարդակում նման մոտեցում քննարկվել է: Ինչպես ընդգծել է նախարարը, Ուկրաինային օգնություն ցուցաբերելու թեման քննարկվել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանք Շոյբլեի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուի հետ երկկողմանի հանդիպումների ժամանակ: «Մենք մինչեւ վերջին պահը լուրջ օգնություն ենք տրամադրել Ուկրաինային՝ 35.4 մլրդ դոլար 4 տարվա ընթացքում»,- նշել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը՝, հավելելով, որ Ուկրաինան այլ երկրների օգնության կարիքն ունի այժմ այն բանի համար, որպեսզի իր պարտավորությունները կատարի:

Նույն շարքից