Արգենտինան Մեծ Բրիտանիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Ֆոլքլենդի կղզիներում բրիտանական բանակի նախատեսվող զորավարժությունների հետ կապված։
Զորավարժությունները կսկսվեն հաջորդ շաբաթ։ Բուենոս-Այրեսն այդ քայլն անվանում է ռազմական ուժի հերթական ցուցադրում, հայտնում է BBC-ն։
Ֆոլքլենդի կղզիների համար վեճը նոր ուժով վերսկսել էր վիճելի տարածքը նավթահետախուզական աշխատանքների համար բացելու Բրիտանիայի որոշումից եւ Արգենտինայի նախագահի պաշտոնում Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշների նախագահ դառնալուց հետո, որն այս հարցով անդրդվելի դիրքորոշում ունի։
ՄԱԿ-ի 1965թ. բանաձեւով Ֆոլքլենդի կղզիները, որոնք դե ֆակտո վերահսկում է Բրիտանիան, ճանաչվել էին արգենտինական տարածքներ։ 1982թ. Արգենտինան փորձել էր դրանք ուժով հետ վերադարձնել, սակայն պարտություն էր կրել։
2013թ. մարտին կղզիներում հանրաքվե էր անցկացվել, որի ժամանակ բնակչությունը կղզիախումբը բրիտանական վերահսկողությամբ թողնելուն կողմ էր արտահայտվել։