Հայաստան Քաղաքական 

Ինչպե՞ս է օրենքը ստորագրվել Արմեն Սարգսյանի պաշտոնական գործուղման ընթացքում

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը այսօր հրատապ կարգով ստորագրվել է նախագահի կողմից, որպեսզի փոփոխությունները հրապարակվեն մինչև հուլիսի 1-ը՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումը ուժի մեջ մտնելու նպատակով։

Իհարկե, նախագահի իրավունքն է ստորագրել օրենքն այսօր՝ չստորագրելով դրանից առաջ ընդունված բազմաթիվ օրենքներ, սակայն տարօրինակ է, թե ինչպես է օրենքը ստորագրվել պաշտոնական գործուղման ընթացքում՝ Ժնևից (համաձայն պաշտոնական կայքի նախագահը գործուղման մեջ է 25.06-28.06):

Խնդրում եմ ՀՀ նախագահի աշխատակազմին մեկնաբանել՝ միևնույն ժամանակ հրապարակելով օրենքի ստորագրված տարբերակը "27.06.2019թ., ք. Երևան" պարտադիր մակագրմամբ։

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյան

Նույն շարքից