Հասարակություն Տեսանյութեր 

Երևանում առյուծն «անհետացել» է գործարանից. Տեսուչները դիմել են ոստիկանություն /տեսանյութ/

analitik.am

EcoNews.am-ը գրում է

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակման առնչությամբ դիմել է Ոստիկանություն: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին ԲԸՏՄ մամուլի բաժնից՝ տեսուչները այցելել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահվող առյուծի մասին ահազանգի հետքերով, սակայն կենդանուն չեն հայտնաբերել նշված տարածքում: «Հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված տարածքում զննում է իրականացվել, որի արդյունքում կենդանին չի հայտնաբերվել: Գործի հետագա ընթացքն ապահովելու համար, պարզելու համար առյուծ պահող անձի ինքնությունը դիմել ենք ոստիկանություն»,- մանրամասնեցին մեզ հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ահազանգել ենք Կ. Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան) պահվող առյուծի մասին: Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է: Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է: Ճշտելու համար կենդանու պահման օրինականությունը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը դիմել է ԲԸՏՄ, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարություն»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից