Քաղաքական 

Ռուսաստանի և ԱՄն-ի միջև լարված մթնոլորտը կազդի՞ G20 շրջանակներում գործընկերության վրա

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պահպանվում է լարված մթնոլորտը կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Կրեմլի դեմ պատժամիջոցների հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ մեկնաբանելով իր ամերիկյան գործընկեր Ջեյկոբ Լյուի հետ հանդիպումը ֆինանսկան G20 շրջանակներում:

 

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում ամերիկացի գորընկերը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում Մոսկվայի դեմ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել: Իր հերթին Սիլուանովը պատասխանել է, որ ցանկացած պատժամիջոց հակասում է այն խնդիրներին, որոնք դիտարկում են կողմերը, այդ թվում նաեւ «քսանյակի» շրջանակներում:

 

«Մենք շարունակեցին մնալ մեր դիրքերում»,- արձանագրել է Սիլուանովը՝ հավելելով, որ իրավիճակը բարդանում է պատժամիջոցների կիրառմամբ ընդդեմ ռուս քաղաքացիների ու ընկերությունների:

 

Նա նաեւ նշել է, որ առեւտրում ու ֆինանսներում պատժամիջոցների հնարավոր կիրառումը խոչընդոտելու է հնգամյա ժամանակահատվածում հավելյան 2 տոկոս աճի ձեռքբերման խնդրի լուծմանը, որը դրվեց G20-ի առաջ փետրվարին Սիդնեյում:

 

Նրա կարծիքով պատժամիջոցների ավելացումը բացասաբար կազդի բոլոր երկրների վրա՝ ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած շուկա ունեցողների:

Նույն շարքից