Analitik.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Սարյան պողոտայի սրճարաններից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի հետ: Նրանք երկար զրույց են ունեցել:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է նաև ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի հետ:
Թե ինչ հարցեր է քննարկում Փաշինյանի խոսնակը Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավորների հետ, հայտնի չէ: