Միջազգային Քաղաքական 

Պուտին-Թրամփ բանակցություններն ավարտվեցին

Ճապոնիայում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Զրույցը տևել է մոտ 1,5 ժամ: Երկու երկրների ղեկավարներ խոսել է Իրանի, Ուկրաինայի, Սիրիայի, Վենեսուելայի մասին: Սպիտակ տնից հայտնում են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը բխում է աշխարհի շահերից:

Bloomberg-ն իր հերթին հայտնում է, որ սպառազինության նկատմամբ վերահսկողության մասին թեմայի քննարկման ժամանակ Թրամփն առաջարկել է բանակցություններին միացնել նաև Չինաստանին:

Նույն շարքից