Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք ուզել են լացացնել գեներալ Մանվելի մայրիկը, սակայն նույնիսկ թուրքին չի հաջողվել դա անել. պաշտպան /տեսանյութ/

analitik.am

Մարտի 1-ի գործով գեներալ Մանվել Գրիգորյանը բացատրություն կամ ցուցմունք չի տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նախկին պատգամավորի պաշտպանն անդրադարձավ նաև Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարությանը. «Նա ասաց, որ Մարտի 1-ի գործով նյութերում առկա է փաստաթուղթ, որով երևում է՝ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է հրավիրել, որին Մանվել Գրիգորյանը չի մասնակցել է: Դրանից հետո Քոչարյանն ասել է, որ Գրիգորյանի մայրիկը լացացնելու է: Եթե նման բան ասվել է, նախ ասեմ, որ մայրիկ լացացնելն իրավական կատեգորիա չէ: Իսկ երբ դա արվում է երկրի առաջին դեմքի կողմից, դա արդեն այլ գնահատման խնդիր է»:

Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորանը չի ներկայացել խորհրդակցության՝ լավ հասկանալով, թե ինչ ցուցումներ են լինելու. «Նա, լինելով ըմբոստ տեսակ, առերևույթ որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու պատճառաբանությամբ չի գնացել և չի կատարել երկրի առաջին դեմքի հրամանը: Ասեմ նաև, որ թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել: Եվ առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, երբ ցանկացել են լացացնել Մանվել Գրիգորյանի մայրիկը, սակայն դա չի ստացվել»:

Նույն շարքից