Նոր ՀՀ 13-րդ վարչապետի անունն արդեն հայտնի է, հիմա հաջորդ կարևորագույն հարցը՝ ովքե՞ր են լինելու նոր ձևավորվող կառավարության կազմում: Մենք փորձեցինք տեղեկություններ հավաքել այդ մասին, և ահա ներկայացնում ենք մեր աղբյուրներից ստացած տեղեկությունները ՀՀ 13-րդ կառավարության կազմի վերաբերյալ:
Փոփոխվելու են հետևյալ նախարարները, կից ներկայացնում ենք հաջորդ հնարավոր նախարարի անունը.
Առողջապահության նախարար- Դերենիկ Դումանյանը փոխարինվելու է, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է կլինի նրա փոխարեն,
Արդարադատության նախարար- Հրայր Թովմասյանը նույնպես լքելու է պաշտոնը, մի քանի անձանց անուններ են քննարկվում՝ Դավիթ Հարությունյան և այլն, բայց դեռ հստակ տեղեկություն չկա,
Էկոնոմիկայի նախարար՝ Կարեն Ճշմարիտյան,
Մշակույթի նախարար՝ Շուշան Պետրոսյան,
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Վարդան Այվազյան,
Սփյուռքի նախարարը նույնպես փոխվելու է, սակայն դեռևս պարզ չէ, թե ով կփոխարինի Հրանուշ Հակոբյանին:
Տարածքային կառավարման, Կրթության և գիտության, Տրանսպորտի և կապի, Սպորտի, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Արտաքին գործերի և Բնապահպանության նախարարներն ամենայն հավանականության չեն փոխվի: