Քաղաքական Միջազգային 

Դոնալդ Թրամփին հրավիրել են Ռուսաստան

Ռուսաստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառմանը: Խոսքը վերաբերում է 2020 թվականին կայանալիք միջոցառմանը: Հաջորդ տարի լրանում է հաղթանակի 75-րդ ամյակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

ԱՄՆ նախագահը դրական է արձագանքել:

Նշենք, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի կարգավիճակով Ռուսաստանում չի եղել, սակայն մինչ այդ այցելել է Ռուսաստան գործարարի կարգավիճակով:

Նույն շարքից