Հասարակություն Տեսանյութեր 

Ստամբուլում 17-ամյա տղան բռնել է երկրորդ հարկից ընկած 2-ամյա աղջնակին /տեսանյութ/

analitik.am

Ստամբուլում երիտասարդ տղան միանգամից հերոս է դարձել՝ բռնելով շենքի երկրորդ հարկից ընկած 2-ամյա աղջնակին: Երեխան որևէ վնասվածք չի ստացել:

Ինչպես հայտնում է Unilad-ը, հերոսը 17 տարեկան է, ալժիրցի:

Ավելի ուշ պարզվել է, որ երեխան մոր ուշադրության կենտրոնից դուրս է մնացել, երբ վերջինս խոհանոցում ինչ-որ բան է պատրաստելիս եղել:

Փրկված երեխայի ծնողները երիտասարդին 200 թուրքական լիրա են տվել:

Նույն շարքից