Տեսանյութեր Քաղաքականություն 

Կարող ա մեկ էլ իմանաք, որ ձեր կնոջը 500 հազարանոց նվեր են տվել. ԲՀԿ-ական պատգամավորը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուներին /տեսանյութ/

analitik.am

Ազգային ժողովում ՏՄՊՊՀ անդամների են ընտրում: Թեկնածուներն են  Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով թեկնածուներին, վստահեցրեց, որ նրանց նկատմամբ ճնշումներ լինելու են, դրանցից խուսափել չի լինի. «Ճնշումները լինելու են տարատեսակ, տարաբնույթ՝ կոնկրետ բիրտ ուժի տեսքով, մեծ կաշառքի տեսքով: Ձեզ կարող են այնպիսի թիվ առաջարկել, որ դուք գայթակղվեք: Պետք է կարողանաք գնալ ձեր գաղափարների հետևից»:

Բագրատյանը նշեց, որ ՀՀՇ-ի ժամանակ քաղաքապետ է եղել, որը պատահական  մարդ չի եղել. «Նա ասում էր, որ իրեն այնպիսի թվերով են կաշառել, որ չի կարողացել դիմանալ: Դուք հոգեբանորեն պետք է պատրաստ լինեք այդ գայթակղությանը: Դուք հնարավոր է հանկարծ տեղեկանաք, որ ձեր կնոջը 500 հազարանոց նվեր են տվել որևէ տեղ: Այս գայթակղությանը դիմանալու համար պետք է գաղափարակիր լինել, հավատալ գաղափարին, նվիրվել դրան ու հավատալ, որ հավերժը գաղափարն է և այն հասարակությունը, որը միասին ենք կերտելու: Հզոր պետականության պայմաններում այդ գումարները մեզ արդեն պետք էլ չեն գալու: Ամեն մարդ իր սիրելի աշխատանքով կզբաղվի»:

Նույն շարքից