Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին հայտարարել է, որ Թբիլսին գրավոր տեսքով անվտանգության իրավաբանական երաշխիք չի տրամադրելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է Լենտան:
Փոխնախարարի խոսքերով, վրացական իշխանություններն արդեն ապահովում են ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունը, դրա համար անհրաժեշտություն չկա դա որևէ փաստաթղթով հաստատելու: Գրավոր տեսքով անվտանգության իրավաբանական երաշխիք տալը նա աննորմալ է համարել:
Վրացի պաշտոնյան հավաստիացրել է, որ վերջին 5 տարում՝ ներառյալ վերջին օրերը, որևէ ռուսաստանցի տուրիստի հետ բան չի պատահել, ցանկացողները կարող են հարցնել հենց վերջիններիս: