Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունն ամբողջ երկրով մեկ հատուկ ջոկատներ է ստեղծում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ֆեյսբուքյան գրառմանը:
Ավակովի խոսքով՝ այդ որոշման պատճառ են դարձել «երկրում ահաբեկչական անջատողական հարձակումները, երկրից դուրս ֆինանսավորվող ավազակային խմբավորումների ստեղծումը, որոնք սպառնում են երկրի ներքին կարգին ու օրինականությանը»:
«Երկրի ցանկացած տարածաշրջան նման կայունացնող հատուկ ուժերի հնարավորություն կունենան: Սկզբում՝ արևելքը և հարավը, ապա՝ արևմուտքն ու կենտրոնը », -նշել է պաշտոնյան:
Ավակովն ավելացրել է, որ իր գերատեսչությունը պատրաստ է այդ հատուկ ուժերի կազմում ներգրավել ավելի քան 12.000 մարդու, նրանց տրամադրել սպառազինություն, սարքավորումներ, ինչպես նաև՝ ղեկավար կադրային սպաներ: