Բարի օր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը տեղեկություններ չունի այն մասին, որ Սասուն Միքայելյանը վայր է դնելու մանդատը /տեսանյութ/

analitik.am

Ես այդպիսի տեղեկություններ չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատը Միրզոյանը՝անդրադառնալով լուրերին, թե Սասուն Միքայելյանը պատրաստվում է մանդատը վայր դնել:

Պատասխանելով հարցին, թե անձամբ ինքն ինչ հարաբերություններ ունի Միքայելյանի հետ՝ Միրզոյանն ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե իրենց հարաբերությունները սրվել են:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Միքայելանը չի մասնակցում ԱԺ նիստերին, Միրզոյանը նշել է, թե չգիտի:

ԱԺ նախագահը խոսել է նաև ՔՊ-ի համագումարի ժամանակ Սասուն Միքայելյանի ելույթի պահին որոշ ներկայացուցիչների՝ դահլիճը լքելու մասին՝ նշելով, որ դա հարգանքի բացակայության նշան չէ, միգուցե մարդիկ հոգնած են եղել և դուրս են եկել ծխելու:

Նույն շարքից