Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Միրզոյանը չգիտի, թե ինչպես է ավարտվել Ռուբինյանի և ռուս գործընկերների մերձեցման երեկոն /տեսանյութ/

analitik.am

Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում, այդպիսի իրավունք չունեն: Չունեն նաև որևէ թեկնածուի սատարելու իրավունք, քանի որ դա կլինի միջամտություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը խոսել է նաև ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտնի քվեարկության մասին, երբ Իմ քայլի պատգամավորը դեմ էր քվեարկել Ռուսաստանի վերադարձին: Միրզոյանը մասնավորապես նշել է, որ Ռուբինյանն արդեն ասել է՝ տեխնիկական խնդիր է եղել. «Այս պնդմանը չհավատալու համար որևէ հիմք չեմ տեսնում: Երբ գա, ինքն էլ կբացատրի, բայց դատելով իր լուսանկարներից՝ ինձ մոտ տպավորություն է, որ մեր ռուսաստանցի գործընկերները վատ տպավորություն չեն ստացել»:

Ինչ վերաբերում է մերձենալուն, Միրզոյանը նշել է, որ առանց այդ էլ Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների անդամների հարաբերությունները ջերմ են, իսկ թե ինչպես է ավարտվել այդ երեկան, չգիտի:

Նույն շարքից