Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր չկա. Արարատ Միրզոյանը սպասում է ՍԴ նախագահի ծանրակշիռ խոսքին /տեսանյութ/

analitik.am

Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա հասարակական վստահություն: Այդ ինստիտուտը տարիներ շարունակ եղել է հարցերը պարտակող, լղոզող: Սա ճգնաժամ է՝ անկախ նրանից, թե օրվա իշխանությունների քիմքին ով է հաճելի, ով՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե կա արդյո՞ք Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր, Միրզոյանը նշեց, որ վերջինիս փոխելու խնդիր հնարավոր չէ տեսականորեն դնել, քանի որ որևէ մեկն այդպիսի իրավասություն չունի:

Միրզոյանի խոսքերով, ստեղծված իրավիճակից դուրս գալու գործում մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, ում ունեցած ավանդը կարող է անգնահատելի լինել. «Ես հույս ունեմ, որ նա իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»:

ԱԺ նախագահի նշեց, որ այսօր ՍԴ-ի նկատմամբ անվստահությունը պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի անձով, անվստահությունն ինստիտուտի նկատմամբ է:

Նույն շարքից