Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

G20-ին գագաթնաժողովում Թրամփը «նվաստացրել» է Իսպանիայի վարչապետին /տեսանյութ/

analitik.am

Իսպանական մամուլի աչքից չի վրիպել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովում ցույց տալիս Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, թե որտեղ պետք է նստել: Շատերը դա համարել են նվաստացուցիչ: Այս կարծիքն ունեցողները մտածում են, որ Սանչեսը ցանկացել է խոսել Թրամփի հետ, սակայն վերջինս մերժել է: Տեսանյութը հրապարակել է La Vanguardia-ն:

Պարբերականն ավելի ուշ իմացել է, որ Իսպանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը լավ հարաբերություններ ունեն և տեղի ունեցածը չի կարելի համարել վիրավորական, ինչի վկայությունը կարելի է համարել նաև Սանչեսի ծիծաղը:

Նույն շարքից