Քաղաքական 

ՀՀ քաղաքացիները՝ Հ. Աբրահամյանի վարչապետ լինելու մասին

Մեր քաղաքացիները  ի՞նչ են սպասում մեր ՀՀ նոր վարչապետից և արդյոք նրանց համար անակնկալ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը, analitik.am-ը փորձեց պարզել փոքրիկ հարցման  միջոցով:


Մեր քաղաքացիներից շատերի համար անակնկալ չէր Հովիկ Աբրահամյանին  ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելը,  քանի որ նրանց կարծիքով, ներքաղաքական զարգացումները տանում էին հենց այդ որոշմանը: Որոշները Հ. Աբրահամյանի  ՀՀ վարչապետ լինելը կործանիչ  համարեցին Հայաստանի Հանրապետության համար:  Եվ հարցվածներից միայն  շատ քչերի  կարծիքով  բացի Հովիկ Աբրահամյանից,  ՀՀ վարչապետի պաշտոնին  հարմար այլ թեկնածու չկար: 

Նույն շարքից