Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Երևանում. Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը:

Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից