Քաղաքական 

Ամերիկացիների կարծիքով՝ Ռուսաստանն ու Պուտինը «երկվորյակներ» են

Ամերիկայում վերջին 20 տարիների ընթացքում,  Gallup-ի հարցումների արդյունքում,  Ռուսաստանի նկատամամբ ամենաբացասական վերաբերմունքն է գրանցվել:

 

Հարցվածների  60%-ը  բացասական է արտահայտվել Ռուսաստանի վերաբերյալ:  Ամերիկացիների 63%-ը վատ է գնահատել Պուտինի գործունեությունը:  Մասնագետների  կարծիքով՝ այսպիսի վերաբերմունքի պատճառն այն է, որ Ամերիկայում կարծում են, որ Ռուսաստանը վերջին շրջանում ցուցադրաբար հրաժարվում է համագործակցել Արևմուտքի հետ:  

 

Նշենք, որ Gallup-ը հարցումներն անցկացրել է ԱՄՆ բոլոր նահանգներում՝  18-50 տարեկան բնակչության շրջանում:

Նույն շարքից