Korn Again խմբի թմբկահար Ալեքս Հիդենը ուղեղի կաթված է ստացել բեմի վրա: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը՝ նշելով, որ երաժիշտը կաթված ստանալուց հետո շարունակել է նվագել կոմպոզիցիան, որի ավարտից հետո ընկել է հատակին:
28-ամյա երաժիշտը համերգի ժամանակ նախ ցավ է զգացել ուսի հատվածում, որից հետո նրա մարմնի ձախ հատվածը սկսել է թմրել, նրա ձախ աչքը կուրացել է:
Հիդենը չի հասկացել, թե ինչ է կատարվում, մեկ ձեռքով շարունակել է նվագել մինչև վերջ և միայն կոնկրետ կոմպոզիցիան ավարտելուց հետո ընկել է հատակին: Նրան հոսպիտալացրել են, պարզվել է, որ երաժիշտը սրտի կաթված է ստացել:
Հիդենի աչքը հիմա կրկին տեսնում է, սակայն նա դեռ խնդիրներ ունի ձախ ձեռքի հետ: