Ուկրաինայի վճռաբեկ դատարանը փակել է Տիմոշենկոյի «Գազային պայմանագրի» հետ կապված դատական գործը: Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն «գազային գործը» անվանել է սուտ, նա ասել է, որ դա հնարել են, Տիմոշենկոյին ձերբակալելու համար:
Նշենք, որ Տիմոշենկոն 2000 թ.-ին եղել է Ուկրաինայի փոխվարչապետ, 2005 թ.-ին` վարչապետ, 2011 թ.-ին` « БЮТ-Батькивщина» կուսակցության ղեկավար: Նա օրեր առաջ ազատ արձակվեց բանտից, որտեղ գտնվում էր Ռուսաստանի հետ գազի պայմանագիր կնքելիս կատարած խախտումների համար:
Տիմոշենկոն մտադիր է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: