Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Պուտինի հետ հանդիպումից հետո Մերկելը մոլորվել է ժամանակի և տարածության մեջ /տեսանյութ/

analitik.am

Ճապոնիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորցրել է ժամանակի և տարածության զգացումը: Այս մասին հայտնում է Լենտան:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մերկելը Պուտինի հետ համապատասխանեցնում ժամերը, ապա մոլորվում է և չի կողմնորոշվում, թե ուր պետք է գնալ:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Մերկելի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նա սկսել էր ցնցվել: Մեկ շաբաթ անց կանցլերը վատ էր զգացել նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից