Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պետք է առևտուր լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Փոխանցում են ռուսական լրատվամիջոցները:
Թրամփը նշել է, որ Ճապոնիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը արդյունավետ է եղել. «Մենք սկսել ենք քննարկել առևտրի հարցը»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Պուտինը ոչ սովորական մարդ է և հիանալի տղա, իսկ հանդիպումը եղել է հիանալի: