Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է զինի Ուկրաինային:
«Մենք պետք է Ուկրաինային զենք տանք, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել ինքն իրեն: Այժմ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սպառնում է իր հարևանին: Ափսոսանքի է արժանի այն, որ ԱՄՆ-ն զենք չի տալիս Ուկրաինային», - հայտարարել է ՄքՔեյնը:
Ամերիկացի սենատորի կարծիքով` Ուկրաինայով հանդերձ Ռուսաստանը կայսրություն է, առանց Ուկրաինայի՝ պարզապես երկիր: