Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Արդեն 5-6 սեռ են հորինել, ի՞նչ է կատարվում, հանգիստ թողեք երեխաներին. Վլադիմիր Պուտին /տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանում շատ հավասար և հանգիստ մոտեցում կա ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Էլթոն Ջոնի մեղադրանքներին:

Պուտինի խոսքերով, Էլթոն Ջոնը հանճարեղ երգիչ է, սակայն մոլորվում է իր հայացքներում: ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզի արգելք կա:

«Եկեք մարդուն հնարավորություն տանք մեծանալ հետո որոշել, թե ով է ուզում դառնալ: Հանգիստ թողեք երեխաներին: Արդեն 5-6 սեռ են հորինել, ես արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ վերոնշյալ մարդիկ իրենց տեսակետն ագրեսիվ ձևով պարտադրում են մեծամասնությանը: ՌԴ նախագահն առաջարկել է լինել ավելի լոյալ միմյանց նկատմամբ:

Ավելի վաղ Էլթոն Ջոնը Պուտինին մեղադրել էր կեղծավորության մեջ: Երգչի խոսքերով, այն ընթացքում, երբ Պուտինը խոսում է Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի մասով խնդիրների բացակայության մասին, իր կյանքի մասին ֆիլմը ցենզուրայի է ենթարկվել իր սեռական կողմնորոշման համար:

 

 

Նույն շարքից