Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է որ լուրջ խնդիրներ չունի առողջության հետ: Այս մասին կանցլերը խոսել է՝ մեկնաբանելով վերջին հանդիպումների ժամանակ ինքնազգացողության վատանալը:
«Ես վստահ եմ՝ ինչպես այն հայտնվել է, այնպես էլ կանհետանա: Որևէ հատուկ բան չեմ կարող ասել, ինձ հետ ամեն ինչ կարգին է»,-ասել է Մերկելը՝ խոսելով Զելենսկիի և Շթայնմայերի հետ հանդիպումների ժամանակ իր ցնցվելու մասին: