Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արևելքում երկրի դաշնայնացման կողմնակիցներին աջակցելու համար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` Agence France-Presse-ին հղումով:
Ամերիկացի առաջնորդը նաև կոչ է արել Պուտինին համոզել ռուսամետ ակտիվիստներին ազատել գրավված վարչական շենքերը:
Ռուս առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անհանգստությունը հիմնված է ոչ ճիշտ տեղեկությունների վրա:
Այս մասին էլ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: