Ռուսաստանը չի խնդրելու չեղյալ համարել հակառուսական պատժամիջոցները: Այս մասին Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Պուտինի խոսքերով, եթե ԱՄՆ-ը ցանկություն ունի լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Մոսկվան պատրաստակամությամբ կպատասխանի դրանի:
Բացի դրանից, ՌԴ նախագահը հայտարարել է, որ գործընկերների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը միշտ համաչափ է լինելու. «Ինչպես մեզ են վերաբերվում, այդպես էլ մենք ենք վերաբերվելու: Ուզում եմ, որ բոլորը հիշեն այդ մասին»,-ասել է ՌԴ նախագահը: