ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնանին ճգնաժամի համար, որն առաջացել է Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու պատճառով:
«Սա տհաճ պատմություն է, սակայն մենք դրա համար չենք մեղադրում նախագահ Էրդողանին»,-ասել է Թրամփը, ով այս օրերին ճապոնական Օսակայում մասնակցում է G20-ին գագաթնաժողովին:
Թրամփը պարզաբանել է, որ թուրքական կողմը նախ ցանկացել է ամերիկյան Patriot համակարգեր ձեռք բերել, սակայն նախագահ Օբամայի ադմինիստրացիան մերժել է Անկարային: Դրանից հետո էլ Թուրքիան որոշել է ռուսական C-400-ներ գնել:
ԱՄՆ նախագահի խոսքերով, ստեղծված իրավիճակը բարդ է, ու իր աշխատակազմն ամեն ինչ կանի հարցը լուծելու համար:
Իր հերթին Էրդողանը նշել է, որ Անկարան ու Մոսկվան արդեն հեռու են գնացել գործարքում և անհնար է ետ դառնալ ճանապարհի կեսից: