Տանկերն ու ծանր ռազմական տեխնիկան ուկրաինական զորամասերից շարժվում են դեպի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաք:
Այդ մասին հայտնել է Սլավյանսկի քաղաքապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Պոնոմարյովը։
«Տարբեր կողմերից հաղորդագրություններ են ստացվում տեխնիկայի մասին.: Մենք չենք ցանկանում արյուն թափել, մենք տրամադրված ենք բանակցությունների»,-ասել է նա։
Պոնոմարյովը հաղորդել է, որ քաղաքում վերականգնվել է իրավապահ մարմինների աշխատանքը։ Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատանքը վերականգնվել է բանակցություններից հետո, որոնց ընթացքում հաջողվել է համաձայնության գալ փողոցներում համատեղ հերթապահություն սահմանելու հարցում։