Շնորհակալություն հայտնելով շաբաթօրյակի կազմակերպիչներին՝ վարչական շրջանի ղեկավարը հորդորեց նույն ոգևորությամբ շարունակել աշխատանքները նաև վարչական շրջանի ոչ բանուկ հատվածներում. «Ձեռքբերումները, ինչ խոսք, մերն են, մենք հաջողության հասանք խրոնիկ ազբատեղերը վերացնելու գործում,այժմ, նման խնդրի առաջ չկանգնելու համար, հարկավոր է իրավիճակը աչքի առաջ, վերահսկելի պահել» , - ընդգծեց վարչական շրջանի ղեկավարը: Նա վերստին կարևորեց պարտադիր բարեկարգումն ու շաբաթօրյակների շարունակականությունը:
Տրված հանձնարարականներն այս անգամ ևս պարունակում էին ծանուցում՝ Անդրանիկի փողոցի վրա գտնվող տնտեսվարող սուբյեկտներին, կազմակերպություններին՝ մեկամսյա ժամկետում ավարտելու բոլոր տեսակի նորոգումներն ու բարեկարգումները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ասֆալտապատվելուց հետո թույլտվություն այլևս չի տրվելու:
Քննարկվեցին նաև Հարության տոնի (Սբ.Զատիկ), «Երեխաների օրհնության օրվա» և սիրիահայ երեխաների՝ վարչական շրջանի մշակութային կյանքին ինտեգրելու գործընթացների վերաբերյալ: