Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը, տեղեկությունը նախնական է, եւ հավելյալ նորություններ կհաղորդվեն լրացուցիչ:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության 3 տարվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: