Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Դա ստոր քայլ էր. Մեյը Պուտինին սառը ընդունելության է արժանացրել /Տեսանյութ/

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից լքող Թերեզա Մեյն Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջիններս խոսել են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ 2018թվականին, մարտ ամսին բրիտանական Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Մեյը Պուտինին ասել է, որ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ Սոլսբերիում իրականացված թունավորումն անընդունելի և ստոր արարք էր և նաև հավելել, որ Լոնդոնն ապացույց ունի, որ հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը։

«Այսպիսի բան այլևս երբեք չի կարող կրկնվել Մեծ Բրիտանիայում, և Լոնդոնը ցանկանում է հարձակման համար պատասխանատու երկու անձանց տեսնել արդարադատության առաջ կանգնած»,-ասել է Մեյը, փոխանցում է վարչապետի գրասենյակի մամուլի խոսնակը:

Նույն շարքից