Ուժային հատուկ գործողություն Է սկսվել Ուկրաինայի Դոնեցկի մարզի հյուսիսում ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը: Այդ մասին Գերագույն ռադայի նիստում հայտարարել Է օրենսդիր մարմնի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: «Այսօր առավոտյան Դոնեցկի մարզի հյուսիսում հակաահաբեկչական գործողություն Է սկսվել, այն պատասխանատու կերպով և կշռադատված կանցկացվի փուլ առ փուլ»,-ասել Է Տուրչինովը, ընդգծելով, որ հատուկ գործողության նպատակը «մարդկանց պաշտպանելն Է»:
Տուրչինովը նշել Է, որ իշխանությունների գործողությունները Դոնբասում, որին, նրա համոզմամբ, «վիթխարի վտանգ» Է սպառնում, պետք Է լինի «վճռական, բայց կշռադատված ու պատասխանատու»: