Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումի կինը՝ արքայադուստր Հայան իր երեխաների 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ, փախել է ամուսնուց Գերմանիա՝ իր հետ տանելով 40 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին։
Նշվում է, որ վերջինս անհետացել է դեռևս այս տարվա փետրվար ամսին։ Գերմանիա ժամանելուն պես կինը դիմել է ապաստան ստանալու խնդրանքով և պահանջել է ապահարզան։ Իսկ վերցրած գումարը Հայան ծախսել է «նոր կյանք» ապահովելու համար։
Նշվում է նաև, որ Դուբայի շեյխը դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային և 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու պահանջով։