Քաղաքական 

Ուկրաինայի հարավ-արևելքում ուժի կիրառումն անընդունելի Է. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրադրության հանգուցալուծման համար ուժի կիրառումն անընդունելի է, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Խնդրի լուծման բանալին պետք է դառնա սահմանադրական բարեփոխումը»,- ասել է նա՝ ամփոփելով Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ ապրիլի 15-ին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:

Ռուսաստանը կտրականապես դատապարտում Է և պահանջում  դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի ուղարկումը Ուկրաինայի արևելք, ինչը հակասում Է միջազգային նորմերին, ընդգծել Է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի առաքելությունից  անկողմնակալ տեղեկատվություն Է սպասելու  Սլավյանսկի իրադարձությունների վերաբերյալ:

Նույն շարքից