Քաղաքական 

Daily Telegraph-ը Քեսաբի հետ կապված Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը որակել է «անհիմն» և «սուտ»:

Բրիտանական Daily Telegraph պարբերականում Ռութ Շերլոքը հրապարակել է մի հոդված, որոում խոսում է Քեսաբի ճակատագրի մասին:  Նա գրում է «Քեսաբը գրաված ուժերը մեծապես աջակցություն են ստանում թուրք զինվորներից»:

 

 Հոդվածում ներառված է Սիրիայի մի ընդդիմադիր ներկայացուցչի խոսքերը, ով, սակայն, հրաժարվել է ներկայանալ: Նա հայտնել է, որ Թուրքիայից զգալի չափով օգնություն է տրամադրվում իրենց:

 

Daily Telegraph-ի հետ զրուցած 45-ամյա մի քեսաբահայ, իրենց հետ կատարվածը պատմել է հետևյալ կերպ. «Արթնացանք ռմբակոծության ձայներից: Ժամանակ չունեինք հագնվելու համար: Կնոջս և երեխաներիս վերցնելով փախա: Ոչինչ չհասցրեցինք վերցնել: Որոշ մարդիկ էլ ստիպված եղան փախչել գիշերազգեստով»: Նա հայտնել է, որ ռմբակոծությունն սկսվել է Թուրքիայի սահմանից:

 

Պարբերականը Քեսաբի հետ կապված Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը որակել է «անհիմն» և «սուտ»:

 

 Daily Telegraph-ը մեջբերել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Սիրիայի և Լիբանանի հետազոտող Լամա Ֆաքիհի արած մեկնաբանությունը, որտեղ վերջինս անհնար է համարել Թուրքիայի կողմից զինված խմբավորումների մուտքը Քեսաբ` առանց թուրքական կողմի գիտության: «Խմբավորումները երկար ժամանակ է, ինչ ուզում էին հարձակվել Քեսաբի վրա, սակայն նախկինում Թուրքիան չէր թույլատրում: Ավելի վաղ թուրքերը նման թույլտվություն չէին տվել»,- նշել էր Ֆաքիհը, ով հավելել է, որ թուրքական կողմը սպասում էր հարձակման հարմար պահի հաջողության հասնելու համար:

 

Daily Telegraph-ը միաժամանակ անդրադարձել է Քեսաբի կարևորությանը` ընդգծելով, որ բնակավայրի վրա հարձակումը հայերի հիշողության մեջ արթնացրեց օսմանցիների կողմից իրականացված կոտորածը և դրա հետ կապված վատ հիշողությունները: Միաժամանակ հոդվածում նշվում է, որ Քեսաբը կարևոր հենակայան է Լաթաքիայի պաշտպանության տեսանկյունից:

 

Նույն շարքից