Կիպրոսի կառավարության մամուլի քարտուղար Պրոդրոմոս Պրոդրոմոուն հայտնել է, որ երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսն աջ ոտքի ազդոսկրի կոտրվածք է ստացել և կվիրահատվի։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Մամուլի քարտուղարի խոսքով, Կիպրոսի նախագահի առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ Անաստասիադիսը ոսկորը կոտրել է Լիմասոլում դժբախտ դեպքի հետևանքով: