Բիզնես Հասարակություն 

ԱՄՆ-ում առգրավել են կյանքի համար վնասակար չինական տիկնիկների մեծ խմբաքանակ

analitik.am

ԱՄՆ Մաքսային ծառայությունը՝ Սահմանային ծառայության ու սպառողական ապրանքների անվտանգության հարցերով կոմիտեի հետ համատեղ, զանգվածային գործողություն են իրականացրել, որի արդյունքում առգրավվել է ավելի քան երկու հարյուր հազար մանկական տիկնիկ՝ ներմուծված Չինաստանից:

Խմբաքանակները առգրավվել են երկրի տարբեր նավահանգիստներում՝ Չիկագոյում, Լոս Անջելեսում, Դալլասում, Նորֆոլկում, Մեմֆիսում և այլն, ասվում է Մաքսային ծառայության հաղորդագրությունում: Առգրավված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել 500 հազար դոլարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Փորձագետները պարզել են, որ չինական տիկներիները պարունակում են ֆտալատներ՝ ֆտալային թթվի աղ ու եթերներ, որոնք արգելված են ԱՄՆ-ում:

Նույն շարքից