ԱՄՆ-ում գնդակահարել են հայտնի ռեփեր Slim 400-ին, ով 10 հրազենային վերքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է TMZ-ն:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 24-ին Կոմփթոնում: Իրավապահների տեղեկություններով, դեպքի վայրում նկատել են սև գույնի ավտոմեքենա: Ոստիկանությունը դեռ չի պարզել կասկածյալներ գտնվելու վայրը:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: Հայտնի չէ նաև, թե ինչու են հարձակվել երաժշտի վրա: