Քաղաքական 

Բնակչությանը զենք չի բաժանվի, և ոչ մի քաղաքացիական պատերազմ Էլ չի լինի. Տուրչինով

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, որ զենք չի բաժանի քաղաքացիական բնակչությանը, և ոչ մի քաղաքացիական պատերազմ Էլ չի լինի:


Իչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ը,  նա ասել Է խորհրդարանի նիստում՝ մեկնաբանելով այն օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ «Սվոբոդա» խմբակցության նախաձեռնությունը, որը քաղաքացիական անձանց թույլ Է տալիս զենք ունենալ, ինչպես նաև պետության պաշտպանության համար քաղաքացիական անձանց զենք բաժանելու նախաձեռնությունը: 

«Պետությունը զենք Է տալիս սոսկ նրանց, ովքեր գնում են աշխատելու միլիցիայում կամ ովքեր գնում են ծառայելու Ազգային գվարդիայում կամ զինված ուժերում: Եթե մենք ստեղծենք զենքից ազատորեն օգտվելու հնարավորություն, դա նշանակում Է, որ ազատ օգտվելու հնարավորություն կստանան նաեւ անջատականները, և  դա նշանակում Է, որ մենք Ուկրաինան մղում ենք դեպի քաղաքացիական պատերազմի անդունդ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ չի լինի: Վերջ»,- հայտարարել Է Տուրչինիովը:    

Նախագահի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են Ուկրաինան պաշտպանել անջատականներից և զավթիչներից, պետք Է գրանցվեն միլիցիայում, զինված ուժերում:


Նույն շարքից