Նիկոլ Փաշինյանն անձամբ ենթարկվում է Սերժ Սարգսյանին և նա այլ տարբերակ չունի, քանի որ այս ամեն ինչը հենց Սերժ Սարգսյանի պրոեկտն էր: Այս մասին amga.tv-ի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը:
Աճեմյանի խոսքերով, ոչ մի այլ բան իրեն չի մնում մտածել, քանի այն, որ տեղի ունեցածը Սերժ Սարգսյանի պրոեկտն է, ովոհետև վերջինս 2016 թվականի Սասնա ծռերի դեպքերից հետո շատ լավ գիտակցել է, որ իր օրերը հաշվված են, հետևաբար պետք էր իմիտացիա ստեղծել, որ ինքը չկա:
Աճեմյանը կարծում է, որ այսօր գործարք կա. «Մենք կարող ենք մտածել, որ սա գործարք է: Այսինքն, ուղղակի կա Նիկոլ Փաշինյան, որը խաղաց հանրության զգացմունքների հետ, ստորաբար խաբեց և գործարքի գնաց Սերժ Սարգսյանի հետ»:
Աճեմյանը ենթադրում է, որ հնարավոր գործարքի մասին 1-2 մարդ գիտի, իսկ ՔՊ-ում մեծամասնությունն այն մարդիկ են, ովքեր ցանկանում են լուրջ փոփոխություններ անել, ովքեր հավատացել են, ջանք չեն խնայել փոփոխություններ անելու համար: Աճեմյանի կարծիքով հավանական գործարքի մասին մաքսիմում կարող է իմանալ Արարատ Միրզոյանը, և հնարավոր էր՝ Սասուն Միքայելյանը, սակայն հաշվի առնելով ՔՊ վերջին համագումարում տեղի ունեցածը, կարել է Սասուն Միքայելյանին հանել ցուցակից: