Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ շատ մարդիկ կան, ովքեր այն պահին, երբ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանը շատ ստոր գործարքի մեջ է Սերժ Սարգսյանի հետ, նույնպես դուրս կգան կուսակցությունից: Այս մասին amga.tv-ի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը:
Աճեմյանն ուղղակի վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի հայտնվելու ճաղերի ետևում, ինչպես վստահ էր, որ Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետի թեկնածուն. «Եթե նույնիսկ ինչ-որ քրեական գործ հարուցվի, նա չի հայտնվի բանտում»:
Աճեմյանի խոսքերով, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ ամենամեծ հանցագործներից մեկն է. «Ես սա հայտարարելով քաղաքական գնատական եմ տալիս նրանց կառավարման տարիներին, թե ինչ է կատարվել»,-ասել է Աճեմյանը՝ հավելելով, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը, ով շատ դուխով քաղաքական գործիչ է, եկել ու պայքարում է:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ավելի շատ պետական պաշտոնյա է գնդակահարվել ու սպանվել, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին միասին վերցված: Սա թող ընդամենը ՀԱԿ-ի պրոտելարիատը վերցնի ու հարց տա ինքն իր մեջ՝ ինչո՞ւ: Ինչպե՞ս սպանվեց ԱԱԾ ղեկավար Մարիուս Յուզբաշյանը: Այս անուններն այնքան շատ են, որ այս հարցերին որևէ մեկը չի կարող պատասխանել: Իսկ եթե ասեն, որ նա մեղավոր չէ, ո՞ւր է նրա քաղաքական գնահատականը: Այս քաղաքականությունը շարունակվում է: ՔՊ-ն Հոկտեմբերի 27-ի հետ կապված հայտարարություն արե՞լ է: Կարող է ասեն, որ բացահայտելու են Հոկտեմբերի 27-ը: Բոլորն էլ ասել են: Իսկ ո՞ւր են գործուն քայլերը, դրանք չեն լինելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամք չունի, որովհետև նրա քաղաքական կամքը ձևավորում է Սերժ Սարգսյանը կամ որևէ ռուսական ագենտ: Այս մարդ քաղաքական կամք չունի»,-հավելել է Աճեմյանը: